Overview

Սուբսիդիաների կատարման/վերաապահովագրության պատասխանատու Jobs in Yerevan, Armenia at AINA | Agricultural Insurance National Agency

Title: Սուբսիդիաների կատարման/վերաապահովագրության պատասխանատու

Company: AINA | Agricultural Insurance National Agency

Location: Yerevan, Armenia

Աշխատանքի Նկարագրություն:

  • «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» (Այսուհետ՝ Գործակալություն) հասարակական կազմակերպության (Այսուհետ՝ ՀԿ) կողմից մշակված գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտի գծով ապահովագրավճարի վճարմանն ուղղված գումարի սուբսիդավորման գործընթացի կազմակերպում և իրականացում,
  • գործակալության կողմից մշակված և գործակալության անդամ հանդիսացող ապահովագրական ընկերությունների կողմից կնքված գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի գծով վերաապահովագրման գործընթացի կազմակերպում և իրականացում։

Աշխատանքային պարտականություններ

  • մշակել գյուղատնտեսության ապահովագրության ստանդարտ պրոդուկտներ,
  • նախապատրաստել, կնքել և սպասարկել վերաապահովագրության և վերաապահովագրական միջնորդության պայմանագրեր,
  • վարել փոխադարձ հաշվարկներ վերաապահովագրողների և գործակալության անդամ հանդիսացող ապահովագրական ընկերությունների հետ, համակարգել գործակալության կողմից մշակած գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտների համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների տրամադրման գործընթացը և պայմանները,
  • իրականացնել սուբսիդավորման գործընթացի մոնիտորինգ,
  • մասնակցություն գործակալության կոլեգիալ մարմինների նիստերին (ըստ անհրաժեշտության),
  • հաշվետվությունների կազմում, փաստաթղթերի ներկայացում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում Գործադիր տնօրենին,
  • գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ հմտություններ

Կրթություն

Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) Ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։

Անձնական հմտությունները

  • Պատասխանատվություն
  • Ճկունություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն

 

Պահանջվող թեկնածուի մակարդակը

Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն:Մասնագիտական հմտությունները

  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Օffice, Ինտերնետ)
  • Լեզուների իմացություն (հայերեն,ռուսերեն,անգլերեն)

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչև հուլիսի 17-ը։

Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.